Loading...
7 марта 2011 г.

ՄԱՄԱ

ՄԱՅՐ...դա այնպիսի թանկ և քնքուշ,բայց և կարևոր բառ է: Դա առաջին բառն է , որ ասում է երեխան: Դա յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր բառն է:
    Ես մամուլիս տարբեր անուններով եմ դիմում` քաղցրս,արևս, գանձս ,սիրտս...Սրանք սրտից սիրտ գնացող խոսքեր են :
   Եթե փորձեմ էլ խոսքեր չեմ գտնի արտահայտելու մայրիկիս անսահաման բարությունը:
 Մայրս  միշտ իմ կողքին է եղել...Եթե ես չունենայի այդպիսի ՄԱՅՐ ,դժվար թե լինեի այսպիսի Էմմա` հետաքրքրասեր,համառ, պահանջկոտ`ինքս իմ նկատմամբ:
Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ ,որ բոլոր այս 23 տարիներին ,երբ մենք այդքան սիրել ենք իրար,երբեք չենք ասել թե սիրում ենք: Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական անառարկելի ճշմարտությունը ,բառերի միջամտությունը ավելորդ էր թվում :Մենք իրար սիրում ենք ի ծնե: Մնացյալը դառնում է ավելորդ ենթավերնագիր :

Մայրը միշտ պետք է օրինակ լինի երեխայի համար:Իմ մայրը հենց այդպիսին է : Ես միշտ ձգտել եմ լինել նրա նման `ուժեղ,հանգիստ , հավասարակշռված և խելացի:
Ես կարծում եմ կյանքում ինձ դեռ շատ պետք կգա այն , ինչ ներդրել է իմ մեջ մայրս:
                            ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՄՈՒԼՍ...
Այս գրառումս ուզում եմ նվիրել իմ քաղցր մամուլին : Մամ ջան նաև շնորհավորում եմ մարտի 8-ը:
Ակամայից հիշեցի երգի բառերը .Թե ուզում ես աշխարհ անցնեմ,Եվ արևը լուսին դարձնեմ քեզ համար ՄԱՄԱ
 
TOP