Loading...

Վերջին խոսքեր

Ընթերցողների խնդրանքով այսուհետ պարբերաբար այս էջում կներկայացնեմ հայտնի մարդկանց վերջին խոսքերը մահվանից առաջ:





Կյանքի մեծագույն գաղտնիքներից մեկը `մահվան պրոցեսն է: Ոչ ոք չի կարող վստահ լինել , ինչ է կատարվում մահվանից հետո , բայց կյանքի վերջի րոպեները լի են անկեղծությամբ և ազնվությամբ :
Մի իմաստունի հարցնում են ինչ նա կցանկանա  իր լավագույն  ընկերոջը .- Մահ ,-պատասխանեց նա: Իսկ բացի դրանից,-հարցրեցին մարդիկ : Նա ասաց, որ կցանկանար ավելի քիչ երեխաներ և հարստություն: 

 Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
(1756-1791)




Մահվան համը դեռ իմ շուրթերին է : Ես զգում եմ ինչ-որ բան ոչ այս երկրում:
Вольфганг Амадей Моцарт
Մեծագույն ավստրիական կոմպոզիտոր և դիրիժոր:
Վիենական դասական դպրոցի ներկայացուցիչ:
Ժամանակակիցների վկայությամբ նա տիրապետում էր ֆենոմենալ երաժշտական լսողության , հիշողության և հանպատրաստից հորինելու կարողության:
Նրա հիվանդությունը սկսվել է ձեռքերի և ոտքերի ուռուցքներից,իսկ հետո հանկարծակի ցավ ստամոքսում և հաճախակի փսխումներ: Նա կասկածում էր , որ իրեն թունավորել են:




ԲՈԲ ՄԱՐԼԻ  (1945-1981)


Փողերը չեն կարող կյանք գնել:

Боб Марли
Յամայկացի երաժիշտ , կիթառիստ , կոմպոզիտոր:
1977թ. վնասվածքների բուժման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մելանոմա: Նա հրաժարվեց ոտքերի անդամահատումից , իսկ մելանոման տարածվում էր դեպի թոքերը և գլխուղեղը: Նա մահացել է Մայամիի հիվանդանոցում  1981թ. մայիսի 11-ին, 36 տարեկան հասակում: Իր վերջին բառերը նա ասել է իր որդուն `Զիգիին:


ՋՈՐՋ ՀԱՐԻՍՈՆ (1943-2001)
Սիրեք միմյանց:
Джордж Харрисон
Անգլիացի ռոք-երաժիշտ , երգիչ , կոմպոզիտոր , պրոդյուսեր և կիթառիստ:
2001թ.ին նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Նա մահացել է 2001թ.նոյեմբերի 29-ին : Նա վերջին բառերը ասել է կնոջը `' Ուղղակի սիրեք իրար' :




ԼՅՈՒԴՈՎԻԳ   XIV
Ինչու եք լաց լինում : Միթե մտածում էիք , որ ես ապրելու եմ հավիտյան:

Ֆրանսիացի թագավոր:


ԹՈՄԱՍ ԳՈԲՍ
Ես գնում եմ  իմ վերջին ճանապարհորդությանը : Ես կատարում եմ մեծ թռիչք դեպի մթությունը:

Անգլիացի փիլիսոփա:


ՅՈՀԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ ԲԱԽ
Վերջապես ես կլսեմ իսկական երաժշտությունը :

Գերմանացի կոմպոզիտոր:


ՕՀԵՆՐԻ
Միացրեք լույսը : Ես չեմ ուզում վերադառնալ տուն` մթություն:

Ամերիկացի գրող:


ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
         Տեսնում եմ սև լույս:

Դրամատուրգը մահվան շեմին հավատացնում էր բոլորին , որ տեսնում է սև լույս:


ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆ
Այո , ես չեմ վախենում մեռնել:

Էվոլյուցիայի հիմնադիրը :


ՀԵՆՐԻԽ ՀԱՅՆԵ
Ապրե'ք լույսի մեջ :

Եղել է ոչ միայն գերմանացի գործիչ և մտածող, այլ նաև գաղտնի խորհրդատու: Նրա գործունեության այս կողմը մնացել է պատմության փակ էջերում :


ԹԵՈԴՈՐ ՌՈՒԶՎԵԼՏ
Խնդրում եմ հանգցրեք կրակները :

Ամերիկայի 26-րդ նախագահը : Մահվան վերջին րոպեներին խնդրում էր հանգցնել կրակները:


ՄԻԽԱՅԻԼ ՌՈՄԱՆՈՎ 
Օգտագործեք եղբայրներ ամեն դեպքում թագավորական են :

Նա մահապատժից առաջ իր կոշիկները տվեց դահիճներին և ասաց վերը նշվածը:


ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ
Մամա:

Ֆրանսիացի գրող և մտածող:


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ
Այդպես էլ ես չեմ իմանա , ինչպես է ամեն ինչ ավարտվում:

Ֆրանսիացի գրող , դրամատուրգ և լրագրող:

 
TOP